Ջաբրայիլի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Ջաբրայիլի շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։

Փրկարարներն այն տեղափոխել են Ստեփանակերտ։ Համաձայն հաղորդագրության՝ նրա ինքնությունը կհաստատվի Հայաստանում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Զինադադարից հետո մինչ օրս որոնողական աշխատանքների արդյունքում տարհանված աճյունների թիվը դարձավ`1652։