Ադրբեջանի բանակի զինծառայողներից մեկը ինքնասպանություն է գործել Շուշիում: Տեղեկությունը հաղորդել է պաշտպանության նախարարությունը` հերքելով ադրբեջանական լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված տեղեկությունները, թե «զինծառայողը զոհվել է հակառակորդի կրակոցից»:
«Նախնական քննության համաձայն, Չինգիզ Խազիևը ինքնասպան է եղել այն զորամասում, որտեղ ծառայում էր` ընտանեկան խնդիրների պատճառով: Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ», - հաղորդել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը: