Ռուս խաղաղապահները սկսել են ապահովել Լեռնային Ղարաբաղի ջրամբարի շինարարության անվտանգությունը, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Կառույցը գտնվում է բաժանարար գծի մոտ, ուստի այնտեղ անհրաժեշտ է խաղաղապահների ներկայությունը»,- ասել է առաքելության ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը։ Ըստ հաղորդումների, ջրամբարը կառուցվում է Մարտակերտի շրջանում, նախատեսվում է շինարարությունն ավարտին հասցնել մինչև այս տարեվերջ։
Վերջին շաբաթներին հաղորդվում էր, որ Ստեփանակերտում ջրի լուրջ խնդիր կա․ պատճառը, ըստ իշխանությունների, եղանակային պայմաններն են, տեղումների աննախադեպ պակասն ու այն հանգամանքը, որ վերջին պատերազմից հետո մայրաքաղաքում բնակչության թիվն ավելացել է մոտ 30 տոկոսով։