Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հանդիպմանն անդրադարձել են Գորիս-Կապան ավտոճանապարհի փակմանը և վերջին օրերի մյուս իրադարձություններին: Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն այդպիսով խաթարում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված իրավիճակի լիցքաթափմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի ջանքերի կապակցությամբ՝ ուղղված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրականացմանը, փոխանցում է նախարարությունը:
Միրզոյանն ու Կոպիրկինը նաև քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը: