Ազգային ժողովն ընդունեց Կառավարության գործունեության ծրագիրը

Ազգային ժողովը 70 կողմ ձայնով ընդունեց Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը:

«Կողմ 70, դեմ 0, ձեռնպահ 0, նախագիծն ընդունված է», - հայտարարեց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Քննարկումը տևեց երեք օր, այն անցավ փոխադարձ մեղադրանքների, հայհոյանքների ու քաշքշոցների մթնոլորտում։