Վարչապետը նոր նշանակում և ազատումներ է կատարել

Արտյոմ Սմբատյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշումներով, ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Ռաֆիկ Մաշադյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։