Արցախում օգոստոսի 24-ին կատարվել է 86 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք։
Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 հազար 286 քաղաքացու հետազոտություն, որից 1028-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։