ՔԿ․ Կաշառքի դիմաց՝ ձևական գործնական քննությունների հանձնում, վարորդական վկայականների ստացում․ կան ձերբակալվածներ, ադ թվում` ՃՈ պաշտոնյա

Բացահայտվել են «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձի կողմից բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր` ավելի քան 1 մլն դրամ կաշառք ստանալու դեպքեր, հայտնում է Քննչական կոմիտեն՝ մանրամասնելով՝ քաղաքացիները կաշառքի դիմաց հանձնել են ձևական բնույթ կրող գործնական քննություններ և ստացել վարորդական վկայականներ:

Ըստ կոմիտեի՝ ավելի քան 10 անձ կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու մեջ. նրանցից 4-ը, այդ թվում` ՃՈ պաշտոնատար անձը ձերբակալվել են։

«Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները` հանցագործության մեջ ներգրավված անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ», - ասված է հաղորդաագրությունում: