Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 385-ով՝ հասնելով 237 հազար 634-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 15 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 235-ով և հասել 224 հազար 254-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 933 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 483 հազար 890-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 752-ի, ևս 1146 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 482 մարդ։