Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստան` մասնակցելու «Արմիյա 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողություններին:
Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունը մանրամասներ չի փոխանցում: