Նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Հանրակրթության ոլորտն ընդգրկում է շուրջ կես միլիոն շահառու, և եթե այստեղ կանոնները չպահպանվեն՝ ընդհանուր վիճակի վրա ազդեցությունն ակնհայտ կլինի»,- համոզված է փոխնախարարը: