Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, թե Աֆղանստանի միգրանտների ճակատագրով պետք է զբաղվի Եվրամիությունը, հավելելով, որ իր երկիրը չի ցանկանում դռները բացել Աֆղանստանից փախուստի դիմող ամբոխների առաջ:
«Թուրքիան չունի Եվրոպա ուղևորվող միգրանտների պահեստը դառնալու պարտավորություն և պատասխանատվություն: Մենք ամուր փակում ենք մեր սահմանները և հետ ենք ուղարկում ապօրինի միգրանտներին, թող նրանք որոշեն, թե ուր են գնալու», - ասել է Էրդողանը:
Վերջին շաբաթներին հազարավոր աֆղանստանցիներ արդեն տարբեր ճանապարհներով հատել են Թուրքիայի սահմանը:
Թուրքիայի ղեկավարը կառավարության նիստում ասել է, որ Անկարան պատրաստ է նպաստել Աֆղանստանում կայունության և խաղաղության ապահովմանը: