Ջաբրայիլի շրջանում հայտնաբերվել է ևս 3 աճյուն

Ջաբրայիլի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր դիրքային հատվածում հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 3 աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։

Նրանց ինքնությունը կհաստատվի Հայաստանում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է 1645 աճյուն։