Արմեն Գրիգորյանը կրկին նշանակվեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշումն ստորագրել է այսօր:
Գրիգորյանը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի մայիսի 17-ից մինչև այս տարվա հուլիսի 14-ը, երբ նշանակվեց արտգործնախարարի առաջին տեղակալ և մինչ օրս կատարում էր նախարարի պարտականությունները:
Այսօր Հայաստանի արտգործնախարար է նշանակվել նախորդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: