Կառավարությունը քննարկում է 2021-26 թվականների գործունեության ծրագիրը

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը։

Գործադիրը քննարկում է 2021-26 թվականների գործունեության ծրագիրը։ Ընդունելուց հետո, այն կներկայացվի Ազգային ժողով՝ հաստատման։

Սահմանադրության պահանջով՝ կառավարությունն իր ձևավորումից հետո 20-օրյա ժամկետում պետք է Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնի գործունեության ծրագիրը։

«Հիմա մենք կառավարության նիստում պետք է ընդունենք ծրագիրը, որից հետո, մյուս շաբաթվա սկզբին, տեղի կունենա քննարկում Ազգային ժողովում», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ծրագիրը բաղկացած է 6 բաժիններից՝ Անվտանգություն և արտաքին քաղաքականություն, Տնտեսություն, Ենթակառուցվածքների զարգացում, Մարդկային կապիտալի զարգացում, Իրավունք և արդարադատություն, Ինստիտուցիոնալ զարգացում։