Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, թե անցած գիշեր ադրբեջանական զինված ուժերը սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ փոխհրաձգության ընթացքում ադրբեջանական կողմը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան:
Պաշտոնական Բաքուն զոհված զինծառայողի լուրը չի հաստատում: Երկրի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդել է հրադադարի խախտման մասին, բայց`սահմանի մեկ այլ`Նախիջևանի հատվածում`պատասխանատվությունը դնելով հայկական կողմի վրա:
«Օգոստոսի 16 ի առավոտյան հայկական դիրքերից կրակ է բացվել Սադարակի շրջանի Հեյդարաբադ բնակավայրի ուղղությամբ, ադրբեջանական կողմում զոհեր ու վիրավորներ չկան», - հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը: