Շաբաթ օրը Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1297-ի, հաղորդում է France-Presse-ը ՝ վկայակոչելով Քաղաքացիական պաշտպանության վարչության տվյալները:
Առնվազն 5 հազար 700 մարդ վիրավորվել է, նրանցից 3 հազար 200-ը՝ հոսպիտալացվել: Նշվում է, որ իշխանությունները շարունակում են փլատակների տակ գտնվող անձանց որոնումները:
Շաբաթ առավոտյան Հայիթիում 7․2 բալլ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Կառավարությունը մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարել: