Եվրոպական Lufthansa ավիաընկերությունն առաջին թռիչքն է կատարել դեպի Հայաստան

Կայացել է եվրոպական Lufthansa ավիաընկերությունն առաջին թռիչքը դեպի Հայաստան՝ Ֆրանկֆուրտ-Երևան ուղղությամբ, հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունը։

Նախարարությունը նշում է, որ Lufthansa ավիաընկերությունների խումբն օգոստոսի 13-ից սկսած ամռանը շաբաթական մինչև 16 չվերթ կիրականացնի դեպի Երևան: Հայաստանի քաղաքացիները կարող են ճանապարհորդել 280 ուղղությամբ՝ դեպի 100 երկիր:

Ամեն օր չվերթներ են իրականացվելու Երևան-Վիեննա, շաբաթական 3 անգամ՝ Երևան-Ֆրանկֆուրտ, շաբաթական 5 անգամ Երևան-Բրյուսել և շաբաթական 1 անգամ՝ Երևան-Քյոլն ուղղություններով, ասված է հաղորդագրությունում: