Մատաղիս-Թալիշ ուղղությամբ որոնումները երեկ արդյունք չեն տվել, աշխատանքները շարունակվում են նաև այսօր

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները երեկ՝ օգոստոսի 11-ին, հյուսիսարևելյան ուղղությամբ արդյունք չեն տվել. աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ):

Ինչպես նշված է հաղորդագրությունում՝ նույն ուղղությամբ (Մատաղիս-Թալիշ) փրկարարական մեկ ջոկատով որոնումները շարունակվում են այսօր, արդյունքների մասին երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Ըստ ԱԻՊԾ-ի՝ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և արդեն հաստատվել է 1634 աճյուն: