Հաշվեքննիչ պալատի նախագահին առնչվող քրեական գործ է հարուցվել

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին առնչվող քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ «Ազատութանը» հայտնեց, որ Գլխավոր դատախազությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացել է Հաշվեքննիչ պալատի բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա հետ փոխկապակցված անձի հայտարարագրերի վերլուծության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար:

Նախապատրաստված նյութերով մայիսի 24-ին Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը, հարուցվել է քրեական գործ:

Աբրահամյանի հաղորդմամբ՝ նախաքննությունը շարունակվում է: