Այսօր ժամը 8:29-ի և 8:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն և փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, ասված է հաղորդագրությունում:
Նախօրեին էլ, հիշեցնենք, Արցախի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր Շոշ-Մխիթարաշեն հատվածում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին: