Գերմանիան հոկտեմբերի 11-ից չեղարկելու է իր քաղաքացիների համար կորոնավիրուսի անվճար թեստերը: Իշխանություններն այս քայլին են գնում մարդկանց պատվաստվել խրախուսելու համար: Սահմանափակումը չի տարածվի նրանց վրա, ում պատվաստումը հակացուցված է:
Վերջին շաբաթներին Գերմանիայում պատվաստումների արշավը դանդաղել է: Երկրի արևելքում, որտեղ պատվաստումների մակարդակն ամենացածրն է, բոլոր պատվաստվածներին նրբերշիկ են հյուրասիրում:
Մեծ Բրիտանիայի բնակչության շրջանում պատվաստումների վերաբերյալ անորոշությունը համեմատաբար նվազ է: Այս երկրում մեծահասակների 75 տոկոսը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ է ստացել: Սա իշխանությունները մեծ քայլ են համարում նորմալ կյանքին վերադառնալու ճանապարհին:
Լիտվայի մի քանի հազար բնակիչներ երեկ ակցիա են անցկացրել մայրաքաղաք Վիլնյուսում՝ ընդդեմ կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու իշխանությունների որոշման: COVID-19-ի դեմ չպատվաստվածները գործազրկության նպաստ չեն ստանալու: Ոստիկանությունը հայտարարել է, որ շուրջ 4,5 հազար մարդ էր հավաքվել խորհրդարանի շենքի դիմաց, հանրահավաքն անցել է առանց միջադեպերի:
Լիտվայի իշխանությունները ծրագրում են նոր սահմանափակումներ մտցնել դիմադրողների համար: Մասնավորապես, սեպտեմբերի կեսերից չպատվաստվածները կարող են կորցնել անվճար բուժման իրավունքը: