Հայաստանում ավտոճանապարհային վթարի հետևանքով ռուսաստանցի զինծառայող է մահացել

Հայաստանում այսօր առավոտյան տեղի ունեցած ավտոճանապարհային վթարի հետևանքով ռուսաստանցի պայմանագրային զինծառայող է մահացել, ևս չորսը միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Այս մասին հաղորդում է «Московский комсомолец» թերթը՝ վկայակոչելով ՌԴ Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությանը։ Վթարը տեղի է ունեցել Գյումրի-Երևան ճանապարհին, Թալին բնակավայրի մոտ։ Նախնական վարկածով՝ սեփական ավտոմեքենան վարող զինվորականը կորցրել է կառավարումը, որի հետևանքով մեքենան դուրս գալով ճանապարհից ընկել է ձորակը;