ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 9-10-ը կգտնվի Հայաստանում, հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Զասը այցի շրջանակներում հանդիպումներ կունենա վարչապետի, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, ինչպես նաև նախատեսվում է այց ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ: