Մոսկվայի դատարանը 5,5 տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց ամերիկացի ներդրող Մայքլ Քալվիին։
Դատավճիռը երկու օր ընթերցվում էր, պատժաչափը հայտնի դարձավ երեկ ուշ երեկոյան։ Դատարանը նաև 5 տարի ժամկետով փորձաշրջան է սահմանել, ինչը նշանակում է, որ առանց իշխանությունների թույլտվության նա չի կարող դուրս գալ Ռուսաստանից և պարբերաբար պետք է ներկայանա իրավապահներին։
1994 թվակաին Մոսկայում "Baring Vostok" ընկերության հիմնադիր Մայքլ Քալվին մեղադրվում է «Վոստոչնի» բանկի միջոցները մսխելու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում։
Քալվին դատավճիռը վիրավորական է համարել: «Նմանատիպ գործերի ֆոնին պայմանական ազատազրկում ստանալը համարյա հաղթանակ է, բայց, մյուս կողմից, դատապարտվել չկատարած հանցագործության համար՝ պարզապես վրդովեցուցիչ է», - ասել է ամերիկացի գործարարը ռուսական դատարանի վճռի հրապարակումից հետո։