Օգոստոսի 6-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում կայունացել է, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Հայկական ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ հակառակորդի կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհը մարվել է։
Հայկական կողմից տուժածներ չկան։
Հիշեցնենք՝ հայկական կողմն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական կողմը 12:10-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը: