Մոտավորապես 4 տասնյակ միգրանտներ, հիմնականում Կենտրոնական Ասիայի երկրներից, այսօր զանգվածային ծեծկռտուք են սարքել մերձմոսկովյան Միտիշչի քաղաքում։ Կիրառավել է հրազեն, կան տուժածներ: Հարուցվել է քրեկան գործ։
Միտիշչիում ծեծկռտուքը տեղի է ունեցել Պոգրանիչնի փողոցում։
Այսօր ավելի վաղ, շուրջ 20 միգրանտներ՝ զինված դանակներով ու փայտերով, ծեծկռտուք են սարքել մերձմոսկովյան մեկ այլ բնակավայրում՝ Օդինցովոյում։