Միջազգային հանրությունը հետևելու է ՌԴ Պետդումայի ընտրություններին, շեշտում է ԱՄՆ Պետդեպարտամենտը

Ընտրություններ Ռուսաստանում, արխիվ

Միացյալ Նահանգներն ափսոսում է, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից մտցված սահմանափակումները թույլ չեն տա ԵԱՀԿ-ին դիտորդներ ուղարկել սեպտեմբերին կայանալիք Պետդումայի ընտրություններին: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի երեկ երեկոյան տարածած հայտարարությունում:

Չնայած ԵԱՀԿ դիտորդները չեն կարողանա ներկա գտնվել ընտրություններին, միջազգային հանրությունը հետևելու է Ռուսաստանի Դումայի ընտրությունների ընթացքին` համոզվելու համար, որ դրանք անցկացվում են ազատ և արդար, հայտարարում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Ռուսաստանը չի փախչի միջազգային ուշադրությունից», - հավելել է Պետքարտուղարությունը: