Փաշինյանը մասնակցել է Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը, հայտնում է վարչապետի աշխատակազմը:։

Միջոցառումը տեղի է ունեցել Իրանի Մեջլիսում։ Իրանի նախագահը ողջունել է պատվիրակությունների ղեկավարներին և համատեղ լուսանկարման արարողությունից հետո նրանց ուղեկցել դահլիճ:

Էբրահիմ Ռաիսիի երդման արարողությանը ներկա են եղել աշխարհի 73 պետություններ ներկայացնող ավելի քան 100 պաշտոնյաներ, այդ թվում՝ 10 պետության ղեկավար, խորհրդարանների 20 նախագահ, 11 արտգործնախարար։

Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Նիկոլ Փաշինյանը այսօր նաև հանդիում է ունեցել նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։