Ջաբրայիլի և Մատաղիսի ուղղություններում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում` Ջաբրայիլի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի (պահեստազորային, կամավորական) աճյուն։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ նրա ինքնությունը կհաստատվի Հայաստանում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Զինադադարից հետո`անցած 9 ամիսներից ընթացքում տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն։