Մակրոնն ու Ալիևը պայմանավորվել են համագործակցել «հանուն տարածաշրջանային կայունության»

Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանյուել Մակրոնը և Իլհամ Ալիևը, այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են համագործակցել «հանուն տարածաշրջանային կայունության»։ Այս մասին այսօր տեղեկացրել է Ելիսեյան պալատը։

«Նախագահներ Մակրոնն ու Ալիևը պայմանավորվել են համագործակցել տարածաշրջանային կայունության ամրապնդման շուրջ՝ հիմնվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցության վրա», - նշված է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Զրույցի ընթացքում Մակրոնը իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող լարվածության առթիվ։

«Նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և դեռևս առկա դժվարությունները, որոնք հարկավոր է հաղթահարել՝ Ֆրանսիայի աջակցությանը արժանացած նոյեմբերի 9-ի համաձայնագրի լույսի ներքո», - Ելիսեյան պալատի հաղորդագրությունից մեջբերում է TACC գործակալությունը։