Զինված անձը ներխուժել է Ուկրաինայի կառավարության շենք, սպառնացել նռնակ պայթեցնել

Ուկրաինա - Իրավապահները վնասազերծել են զինված կառավարության շենք ներխուժած անձին, Կիև, 4-ը օգոստոսի, 2021թ.

Կիևում զինված մի տղամարդ ներխուժել է Ուկրաինայի կառավարության շենք ու սպառնացել նռնակ պայթեցնել։

Տեղական լրատվամիջոցների տեսանյութերում երևում է՝ ինչպես է այդ անձը մուտքում կանգնած սպառնում, թե շենքից ողջ դուրս չի գա, և պահանջում է մարդկանց տարհանել։ Ոստիկանությանը հատուկ գործողության արդյունքում հաջողվել է նրան վնասազերծել։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նռնակը մարտական է եղել, տղամարդը նախկինում մասնակցել է Դոնբասի մարտերին։ Թե ինչ նպատակով էր կառավարական շենք մտել, չի հաղորդվում։