Այսօր ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ Հայաստանի օդային տարածք մուտք գործելու փորձ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձը կասեցվել է, ասված է հաղորդագրությունում։
Ադրբեջանական կողմը Գեղարքունիքի հատվածում նման փորձեր արել է նաև անցած շաբաթ, դրանք ևս կասեցվել են։