Նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 3-ի հրամանագրով՝ Ստեփան Մելքոնյանն օգոստոսի 14-ից կազատվի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և կարձակվի ծառայությունից:
Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։
Մելքոնյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2018-ի հունիսից, մինչ այդ նա եղել է ԱԱԾ տնօրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետ: