Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվելու են Ֆիզուլիի շրջանում․ ԼՂ ՊՆ

Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվելու են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Արդյունքների մասին, ըստ հաղորդագրության, հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ:

2020 թվականի նոյեմբերի 13-ից որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1629 աճյուն: