Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր ստանձնել է պաշտոնը: Ինաուգուրացիայի հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, պաշտոնավարումն ավարտված նախագահ Հասան Ռոհանին և իսլամական հանրապետության այլ բարձրաստիճան ղեկավարներ:
Կարծր դիրքորոշմամբ հայտնի Ռայիսիի հաղթանակը հունիսի 18-ի նախագահական ընտրություններում կարող է բարդություններ առաջացնել միջուկային հարցի շուրջ Իրանի և միջազգային գերտերությունների բանակցություններում:
Իրավապաշտպան կազմակերպությունների փոխանցմամբ, Ռայիսին հաղթել է ընտրություններում, որոնց չեն մասնակցել որակազրկված թեկնածուներ, ովքեր կարող էին լուրջ մրցակիցներ լինել:
Ռայիսին մինչ այդ ղեկավարել է Իրանի Իսլամական Հանրապետության արդադադատության համակարգը: