Մեղրիի մաքսակետի պաշտոնյաների առերևույթ կաշառառության և չարաշահումների գործի նախաքննությունն ավարտվել է

Բեռնատար հայ-իրանական սահմանի Մեղրիի անցակետի մոտ, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) հարուցված և Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են Մեղրիի մաքսակետի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու, խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքեր, որոնց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել ավելի քան 60 միլիոն դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ, հաղորդում է ՀՔԾ-ը:

Հաղորդագրության համաձայն՝ գործով 7 անձի մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Մանրամասները տե՛ս այստեղ