Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից», - մասնավորապես ասված է որոշման մեջ:
Կարապետյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ էր նշանակվել հուլիսի 20-ին: