Հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, որոնողական աշխատանքների արդյունքում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրից 2.5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած Պաշտպանության բանակի զինծառայող 23-ամյա Պարգև Մարգարյանի դին: Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, ասված է հաղորդագրությունում:
Արցախի ռազմական գերատեսչությունը «կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», - նշված է հաղորդագրությունում: