Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներն այսօր հեռախոսով քննարկել են Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհների դեմ պայքարելու և փրկարարական աշխատանքներ կատարելու հարցը:
Բայրամովը հավաստիացրել է թուրք պաշտոնակցին, որ Ադրբեջանը Թուրքիայի կողքին է, և բոլոր կառույցները նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ սատարում են Թուրքիային:
«Ադրբեջանը պատրաստ է ցանկացած տեսակի օգնություն ցույց տալ Թուրքիային»,- ասել է Բայրամովը:
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, երկու նախարարները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: