Ծագումով ադրբեջանցի ֆրանսիացի բռնցքամարտիկ Ալիևը որակազրկվելուց հետո «նստացույցի» է դիմել

Մոսկվայում ադրբեջանցիների ընտանիքում ծնված Ֆրանսիայի դրոշի ներքո գերծանրքաշային կատեգորիայում հանդես եկող բռնցքամարտիկ Մուրադ Ալիևը Տոկիոյի Ամառային օլիմպիադայում որակազրկվել է:

Մեկ քառորդի մարտում նա գլխով արգելված հարվածներ է հասցրել բրիտանացի Ֆրեյզեր Քլարքին: Մրցավարները դադարեցրել են մարտը և հաղթանակը շնորհել են բրիտանացուն:

Որակազրկման որոշման հետ անհամաձայնությունը Մուրադ Ալիևը յուրօրինակ ձևով է դրսևորել, նախ սկսել է հայհոյել մրցավարներին, անպարկեշտ ժեստեր է ցույց տվել, ապա ի նշան բողոքի նստել է ռինգին և միայն մեկ ժամ անց հեռացել է: