Թուրքիայում շարունակվող անտառային հրդեհների հետևանքով չորս մարդ է զոհվել

Թուրքիայում չորս մարդ է զոհվել արդեն երրորդ օրը շարունակվող անտառային հրդեհների հետևանքով։ Կրակը բռնկվել էր այս շաբաթասկզբին և տարածվել երկրի մոտ երկու տասնյակ շրջաններում։

Տասնյակ գյուղեր և այդ տարածքներում տեղակայված հյուրանոցներ տարհանվել են։ Այս պահին, ըստ Բնապահպանության նախարարության, իրավիճակը թեժ է հատկապես Անթալիայում և Էգեյանի ափն ընկած Մուղլա նահանգում։

Թե որն է հրդեհների պատճառը, հստակ չէ, իշխանությունները հետաքննություն են սկսել՝ խոստանալով պատժել մեղավորներին։