Բորիս Սահակյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Բորիս Սահակյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար:

Որոշման տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում։

2018-ի մայիսից ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը պաշտոնից ազատվեց այս տարվա հուլիսի 19-ին։