«Պորտոյի» հետ ընկերական խաղի ժամանակ Մխիթարյանը ներքաշվել է ծեծկռտուքի մեջ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ պորտուգալական «Պորտոյի» հետ ընկերական հանդիպման ժամանակ ներքաշվել է ծեծկռտուքի մեջ։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Պորտոյի» պաշտպան Պեպեն մի քանի անգամ կոպտորեն խախտել է կանոնները, 65-րդ րոպեին էլ արմունկով հարվածել է Մխիթարյանի դեմքին։ Դրան հաջորդած վիճաբանությանն ու քաշքշուկին մասնակցել են երկու թիմերի գրեթե բոլոր խաղացողներն ու մարզիչների մի մասը։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն միջադեպից անմիջապես հետո փոխարինել է դեղին քարտ ստացած Մխիթարյանին՝ դաշտ դուրս բերելով Կարլես Պերեսին։ Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1։1 հաշվով։