Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել` քննարկելով նաև հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ քննարկելով նաև հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Խորհրդակցության մասնակիցները քննարկել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացիկ հարցերը։ Բացի դրանից, շոշափվել են նաև միջազգային օրակարգի հրատապ հարցեր, ներառյալ իրավիճակը Աֆղանստանում և հայ-ադրբեջանական սահմանին»,-տեղեկացրել է Պեսկովը։