Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):
Համաձայն հաղորդագրության՝ նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 27-ը իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1616 աճյուն: