Եվրամիությունը կատարում է մինչև օգոստոսի վերջ չափահասների առնվազն 70 տոկոսը կորոնավիրուսի դեմ պատվաստելու ծրագիրը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ Եվրամիության չափահաս բնակիչների 70 տոկոսն արդեն ստացել է վակցինայի առաջին դեղաչափն, իսկ 57 տոկոսը ստացել է նաև երկրորդը և ամբողջությամբ է պատվաստվել:
«Մեր թիրախն էր հուլիսի դրությամբ պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ տալ չափահասների 70 տոկոսին, մենք հասանք դրան, 57 տոկոսը երկու դեղաչափ է ստացել, այդ ցուցանիշով Եվրոպան աշխարհի առաջատարներից է», - ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:
Եվրոպայում պատվաստումների գործընթացը որոշակի ուշացումով է մեկնարկել և առաջին փուլում AstraZeneca պատվաստանյութի անբավարար մատակարարման հետևանքով դանդաղ է ընթացել, բայց հետագայում՝ շնորհիվ Pfizer-BionTech ընկերության մատակարարումների, վիճակը շտկվել է: