Չինաստանի պետական խորհրդական, արտգործնախարար Վան Ին Պեկինում ընդունել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Վենդի Շերմանին և կոչ է արել Վաշինգտոնին «հրաժարվել անբարտավանության և նախապաշարմունքի քաղաքականությունից և Չինաստանի հետ հարաբերություններում վերադառնալ բանական և պրագմատիկ գործելակերպին»:
Նախարար Իի փոխանցմամբ, չին-ամերիկյան հարաբերությունները կարող են ընթանալ թե՛ դեպի բարելավում և թե՛ դեպի առճակատում, և ԱՄՆ պետք է հաշվի առնի լուրջ բարդությունները և մարտահրավերներն ու կայացնի ճիշտ որոշումներ, քանի որ դրանցից կախված կլինի հարաբերությունների ապագան:
Նախարար Ին Շերմանի այցն անվանել է փոխադարձ շփումների և երկխոսության մաս, ասելով, որ երկու կողմերը պետք է փորձեն հասկանալ միմյանց, վերացնել թյուրիմացությունները, խուսափել սխալ դատողություններից և տարաձայնությունները հաղթահարել մշտական երկխոսության միջոցով:
«Չինաստանի արդիականացումը և զարգացումը խոչընդոտելու փորձերը ձախողվել են և ապագայում էլ կձախողվեն»,- ասել է արտգործնախարար Վան Ին:
Նրա հավաստիացմամբ, Պեկինը ցանկանում է Վաշինգտոնի հետ հաստատել այնպիսի հարաբերություններ, «որոնք հաջողություն կբերեն երկու կողմին»: