Որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են Մատաղիսի ուղղությամբ՝ փրկարարական մեկ ջոկատով

Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվում են Մարտակերտի շրջանի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Մատաղիսի ուղղությամբ, տեղեկացնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ):

Արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Ըստ ԱԻՊԾ-ի՝ պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը՝ վերջին տվյալներով 1615 է: