ՊԲ-ն հերքում է Քաշաթաղում և Մարտունիում փոխհրաձգության և հարձակումների մասին տեղեկությունները

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է լուրերը, թե Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, ինչպես նաև թե Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերը հարձակման են ենթարկվել:

«Ինչպես վերոնշյալ, այնպես էլ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մյուս հատվածներում շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն», - ասված է Պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ: